ՌԴ սպորտի նախարարի հրամանով հայ մարզիկներին շնորհվել է «Սպորտի վարպետ» մարզական կոչում

03 Սեպտեմբերի 2025, 22:53

Սպորտ

ՌԴ սպորտի նախարարի հրամանով «Սպորտի վարպետ» կոչում է շնորհվել Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների 9 ներկայացուցիչների։

Նրանց թվում են՝ Ելիզավետա Կարարտինյանը (մուայթայ, Կրասնոդարի երկրամաս), Մարիա Միքայելյանը (հոկեյ, Բաշկորտոստան), Վարդան Թորոսյանը (MMA, Կրասնոդարի երկրամաս), Միլենա Ասրիյանը (գեղարվեստական մարմնամարզություն, Աստրախանի մարզ), Մարիա Կարապետյանը (նետաձգություն, Կալինինգրադի մարզ), Բորիս Խերեմյանը (ունիվերսալ մարտ, Սամարայի մարզ), Արտյոմ Պոխանյանը (բռնցքամարտ, Սվերդլովսկի մարզ), Գրիգոր Ժամակոչյանը (ծանրամարտ, Խանտի-Մանսիական ինքնավար շրջան) և Էռնեստ Այրիյանը (չմշկավազք, Մոսկվա)։