Կարեն Խաչանովը կպահպանի Ռուսաստանի առաջին ռակետի կոչումը
04 Սեպտեմբերի 2025, 12:22
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը US Open-ի արդյունքներով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում կմնա առաջատարը ռուսաստանցիների շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։
Խաչանովը, որը դուրս է մնացել մրցաշարի երկրորդ փուլում, US Open-ի ավարտից հետո կունենա 3280 վարկանիշային միավոր։ Համերկրացիներից վերջինը, ով կարող էր նրան գերազանցել, Անդրեյ Ռուբլյովն էր, որը երկուշաբթի չորրորդ շրջանում պարտվել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցաշարի արդյունքներով Ռուբլյովը կունենա 2610 միավոր։
US Open-ը «Մեծ սաղավարտի» եզրափակիչ՝ չորրորդ մրցաշրջանն է: Մրցումները կավարտվեն սեպտեմբերի 7-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը թենիսի համար ռեկորդային է՝ 90 մլն դոլար։ Գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ՝ իտալացի Յանիկ Սիններն է։