Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ ժամանել է Երևան
04 Սեպտեմբերի 2025, 22:49
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Հայաստան։
«Զվարթնոցում» բազմաթիվ հայ երկրպագուներ հավաքվել են՝ դիմավորելու Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։