Հայաստանը պարտվեց 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում

06 Սեպտեմբերի 2025, 22:24

Սպորտ

2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտված է։

Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով զիջեց Պորտուգալիայի հավաքականին։

Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց՝ Հայաստանի դարպասը խփած իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով յոթի։ Երկու գոլ նաև խփեց նրա թիմակից Ժոաու Ֆելիշը, իսկ ևս մեկ գոլի հեղինակ դարձավ «Ալ-Հիլալ»-ի պաշտպան Ժոաու Կանսելուն։

Սա Հայաստանի հավաքականի համար առաջին խաղն էր նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրեց նաև Նարեկ Աղասարյանը՝ փոխարինման դուրս գալով։

Հայկական հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։ Երևանում մեր թիմը կընդունի Իռլանդիայի հավաքականին։

Հիմա եթերում