Դավիթ Անդրեասյանը հաղթել է Ռուսաստանի սպարտակիադայում

07 Սեպտեմբերի 2025, 16:10

Սպորտ

Հայազգի մարզիկ Դավիթ Անդրեասյանը, որը ներկայացնում է Մոսկվայի մարզը, դարձել է 2025 թվականի համառուսաստանյան սպարտակիադայի հաղթողը հունահռոմեական պայքարում՝ մինչև 87 կգ քաշային կարգում։

Մրցումները տեղի են ունեցել օգոստոսի 30-ին Դոնի Ռոստով քաղաքում։ Վճռորոշ գոտեմարտում Անդրեասյանը վստահ հաղթանակ է տարել Չեչնիայից Շամսուդինովի նկատմամբ՝ 4:0 հաշվով և նվաճել մրցաշարի ոսկե մեդալը։

Հաղթանակը սպարտակիադայում դարձել է կարևոր ձեռքբերում Անդրեասյանի սպորտային կարիերայում և ամրապնդել նրա դիրքերը երկրի ամենաուժեղ ըմբիշների թվում։