Նա ունի արագություն, լավ ձախ ոտք. Իվիցա Օլիչը խոսել է Թիկնիզյանի՝ Բունդեսլիգա տեղափոխությանը նպաստելու մասին

18 Հուլիսի 2023, 23:30

Սպորտ

ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է ԲԿՄԱ-ի նախկին խաղացող Նաիր Թիկնիզյանի մասին՝ նշելով, որ թեև կարճ ժամանակ է աշխատել ԲԿՄԱ-ում, բայց անմիջապես տեսել է հայ ֆուտբոլիստի ներուժը:

«Նրա համար կարևոր է բարելավել տակտիկական պահերի վերաբերյալ ընկալումը։ Երբ ես աշխատում էի նրա հետ, նա շատ երիտասարդ էր, բայց անցել է մի քանի տարի, հիմա նա հիանալի է խաղում Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Լոկոմոտիվի» կազմում։ Կարծում եմ՝ նա ունի անհրաժեշտ որակները՝ արագություն, լավ ձախ ոտք: Ինչո՞ւ՝ ոչ։

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչը Նիկո Կովաչն է՝ իմ լավ ընկերը: Ես նրան կհարցնեմ, թե ինչ է մտածում Թիկնիզյանի մասին, խորհուրդ կտամ, և կարծում եմ, որ սա կարող է օգնել Նաիրին տեղափոխվել Բունդեսլիգա։ Այժմ նա 23 տարեկան է. բոլորովին վաղ չէ տեղափոխվության համար»,- Metaratings-ի փոխանցմամբ՝ ասել է Օլիչը:

Հիմա եթերում