Եվգենի Պետրոսյանի կինը հերքել է ամուսնու առողջական խնդիրների մասին լուրերը

08 Սեպտեմբերի 2025, 18:00

Մշակույթ

Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, սոցցանցերում հրապարակել է ամուսնու լուսանկարը՝ հերքելով նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը։

Նա համացանցում տեղադրել է Պետրոսյանի լուսանկարը Սոչիում իրենց հանգստից։

Բրուխունովան նաև հայտնել է, որ ամուսնու մոտ ամեն ինչ կարգին է, նա պատրաստվում է իր մեծ հոբելյանին (սեպտեմբերի 16-ին Պետրոսյանը կդառնա 80 տարեկան)։