«Բելայա Վեժա» միջազգային փառատոնին Հայաստանից կմասնակցի «Վերելք» դրամատիկական թատրոնը

10 Սեպտեմբերի 2025, 11:05

Մշակույթ

Հայ արտիստները մասնակցում են Բրեստում (Բելառուս) սեպտեմբերի 5-12-ն անցկացվող «Բելայա Վեժա» թատերական 29-րդ միջազգային փառատոնին։

Փառատոնին «Վերելք» դրամատիկական թատրոնը կներկայացնի «Թմկաբերդի առումը»՝ բեմադրված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պոեմի հիման վրա։

Այս տարի փառատոնին մասնակցում է 7 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թաթարստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։

«Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է, որին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոններ։