Չիտայում բացվել է Գալինա Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսը

07 Սեպտեմբերի 2025, 23:00

Մշակույթ

Սեպտեմբերի 5-ին Չիտայի քաղաքային պատկերասրահում բացվել է հայ նկարչուհի Գալինա Հակոբյանի «Այս ամենն իմն է, հայրենին» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։

Ցուցադրությանը ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում նկարված կտավներ։

Գալինա Ստեփանի Հակոբյանը մասնագիտությամբ բանասեր է, սակայն իր մասնագիտական կյանքը նվիրել է լրագրությանը։ Երկար տարիներ աշխատել է «Забайкальский рабочий» թերթում։ Բայց մանկության իրական երազանքը՝ նկարելը, իրականացավ, երբ Գալինա Հակոբյանը գլխավորեց Քաղաքային պատկերասրահը։ Նկարչուհու համար ամենակարևոր ոգեշնչումը հայրենի երկիրն ու հարազատ Իվան-օզերո գյուղն են, որտեղից էլ ծագել է «Այս ամենն իմն է, հայրենին» անվանումը։

Հիմա եթերում