«Զանգեզուրի միջանցքը» առաջիկայում մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային ուղու դեր է խաղալու․ Ալիև
09 Սեպտեմբերի 2025, 14:05
Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը կդառնա Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Այս մասին Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) վերլուծական կենտրոնների ֆորումի 13-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
««Զանգեզուրի միջանցքը» (TRIPP), որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, առաջիկայում մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային ուղու դեր է խաղալու»,- նշել է Ալիևը։