Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո մեդալին

11 Սեպտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Ամերիկահայ պրոդյուսեր և բժիշկ Էրիկ Իսրայելյանն արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ «Էլիս կղզու» պատվո մեդալի։ Այս մրցանակը, որը հիմնադրվել է Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի կողմից 1986 թվականին, շնորհվում է ԱՄՆ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, իսկ դափնեկիրների անունները պաշտոնապես գրանցվում են ԱՄՆ Կոնգրեսում։

Մեդալը ստանալիս Իսրայելյանը նշել է. «Այս մրցանակը նվիրում եմ իմ նախնիներին, ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին, և նրանց, ովքեր շարունակում են տանել տոկունության, համառության, հույսի ու վճռականության ջահը»:

Այս մրցանակը նրա երկարամյա աշխատանքի և հասարակական գործունեության ճանաչումն է, ինչպես նաև էթնիկ ժառանգության ու ամերիկյան հասարակության իդեալների նկատմամբ հարգանքի խորհրդանիշ։

Հիմա եթերում