Մեր երկրին Սամվել Կարապետյանի նման խելացի ղեկավար է պետք. Ստեփանավանի բնակիչ
10 Սեպտեմբերի 2025, 16:40
Marz.news-ը հարցում է անցկացրել Ստեփանավանում՝ բնակիչներից հետաքրքրվելով, թե ինչպիսի պետք է լինի երկրի առաջնորդը, ինչ ղեկավար կցանկանային տեսնել։
Ստեփանավանցիները նշել են, որ կցանկանային տեսնել հզոր և ժողովրդի թիկունքին կանգնած ղեկավար:
«Խաբելով եկան, խոստացան, որ հետ են բերելու թալանը: Ինչ էլ որ հետ են բերել, որևէ մեկն օգտվե՞լ է, միայն ՔՊ-ականները: Չեմ տեսել, որ մի գյուղացու մատից փուշ հանեն»,- ասել է Ստեփանավանի բնակիչներից մեկը:
Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ կցանկանար երկրի ղեկավար տեսնել Սամվել Կարապետյանին. «Մեր երկրին խիստ անհրաժեշտ է նրա նման իրապես բարերար և խելացի ղեկավար»:
«Ղեկավարը պետք է երկիրը կարողանա թիկունքով պահել: Եթե ձեր թիկունքին մարդ չլինի, կարո՞ղ եք ռիսկով խոսալ»,- հավելել է մեկ այլ բնակիչ:
Մանրամասները՝ տեսանյութում: