Փարիզում ցուցարարներն արգելափակել են Լիոնի կայարանը
10 Սեպտեմբերի 2025, 17:00
Այսօր Ֆրանսիայի շատ քաղաքներում լայնածավալ բողոքի ակցիաներ են սկսվել «Արգելափակենք ամեն ինչ» կարգախոսով։ Շարժման մասնակիցները փակում են ճանապարհներ, բարիկադներ են կառուցում և խարույկներ վառում՝ դժգոհություն հայտնելով իշխանությունների տնտեսական քաղաքականությունից։
Փարիզում ցուցարարներն արգելափակել են Լիոնի կայարանը՝ խաթարելով երկաթուղային հաղորդակցությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է անկարգություններին մասնակցած մոտ 200 մարդու։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ բողոքի ակցիաները շարունակում են թափ հավաքել ամբողջ երկրում։