ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացումը
11 Սեպտեմբերի 2025, 15:48
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ում անդամակցությունը շարունակելու որևէ սպառնալիքի առկայությունը, մատնանշել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։
«Սպառնալիքնե՞ր, ու՞մ կողմից, ո՞ւմ համար: Իրականում ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ բավականին հաճախ են միանում տարբեր մակարդակներում ընդունվող համատեղ հայտարարություններին և փաստաթղթերին։ «Ես չգիտեմ, թե որտեղից է առաջացել «սպառնալիք» բառը։ Սա պետությունների ազատ միավորում է։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում է տեղի ունենում։ Հուսով ենք, որ դա նաև դրական գործոն կլինի ԱՊՀ-ին հետագա մասնակցության համար»,- եզրափակել է նա: