Հայաստանը հյուրընկալ երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում․ Wanderlust
13 Սեպտեմբերի 2025, 20:28
Բրիտանական հեղինակավոր Wanderlust ամսագիրը պատմել է՝ ինչու է Հայաստան աշնանային ճանապարհորդությունը խոստանում անմոռանալի դառնալ։
Հոդվածում Հայաստանը ներկայացված է որպես գունեղ և հեքիաթային երկիր, որտեղ աշնանը կարելի է ուսումնասիրել հնագույն ամրոցները, գեղեցիկ արշավներ կազմակերպել, վայելել վառ իրադարձությունները, համտեսել տեղական խմիչքներն ու ուտեստները։
Հեղինակները խորհուրդ են տալիս մասնակցել Արենու գինու և օդապարիկների փառատոններին, այցելել Դիլիջանի ազգային պարկ և «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Ջերմուկի և Ծաղկաձորի առողջարաններ, ինչպես նաև անպայման փորձել լավաշ, ղափամա և տեղական գինի։