ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն
16 Սեպտեմբերի 2025, 13:50
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում համարվում են ցեղասպանություն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը նվիրված է օկուպացված պաղեստինյան տարածքում տեղի ունեցած իրադարձություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հանձնաժողովը հաստատել է, որ Իսրայելի իշխանությունները մասնակիորեն ոչնչացրել են Գազայի հատվածում պաղեստինցիների վերարտադրողական կարողությունը որպես խմբի, այդ թվում՝ ծնելիությունը կանխարգելող միջոցառումների միջոցով։ Նրանք նաև միտումնավոր ստեղծել են կենսապայմաններ, որոնք ուղղված են պաղեստինցիների՝ որպես խմբի ֆիզիկական ոչնչացմանը։ Այս գործողությունները համարվում են ցեղասպանության հիմնական ակտեր՝ համաձայն Հռոմի կանոնադրության և Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին («Ցեղասպանության կոնվենցիա»)», — ասված է հանձնաժողովի հրապարակած զեկույցում: