Սփյուռքի ձայնը ՀՀ իշխանությունների համար այլևս գոյություն չունի. Վարդանուշ Թոփակբաշյան
17 Սեպտեմբերի 2025, 20:02
Արարատը միշտ հայկական է եղել։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Բուլղարիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
«Չպետք է մոռանանք մեր պատմական գիծը։ Այսօր Հայաստանի իշխանությունը խոսում է «իրական Հայաստանի» մասին։ Չգիտեմ, թե ինչ են հասկանում՝ «իրական Հայաստան» ասելով։ Դա բոլորովին անընդունելի է մեզ համար, մենք դարավոր պատմություն ունենք, որի մասին չպետք է մոռանանք»,- ասել է նա։
Թոփակբաշյանը միաժամանակ նշել է՝ հայ ժողովուրդը, կարծես, անտարբեր է այս հարցում։ «Սփյուռքում ևս որոշակի անտարբերություն կա, քանի որ տեսանք՝ ինչպես են ձերբակալում մարդկանց, արժանավոր հոգևորականների։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սփյուռքի ձայնը չի լսվում Հայաստանում։ Այսօրվա իշխանությունների համար սյփուռքը նշանակություն չունի»,- հավելել է Թոփակբաշյանը։
Մանրամասները տեսանյութում։