Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք մարզիկին

18 Սեպտեմբերի 2025, 17:00

Սպորտ

Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) հաղթել է թուրք մարզիկ Ահմեթ Յըլմազին և անցել 2025 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Հաջորդ մենամարտում Ամոյանը պետք է հանդիպի իրանցի ըմբիշ Ալիռեզա Աբդևալիի հետ, ով ավելի վաղ հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: