«Wizz Air»-ն ընդլայնում է երթուղային ցանցը. նոր չվերթներ՝ Գյումրիից Եվրոպա

18 Սեպտեմբերի 2025, 20:45

Տնտեսություն և Բիզնես

«Wizz Air» բյուջետային ավիաընկերությունը պատրաստվում է նոր ուղղություններ գործարկել Գյումրիից. առաջիկայում թռիչքներ են սպասվում դեպի Իտալիա և Մեծ Բրիտանիա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ից ավիափոխադրողը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Կիպրոս։

«Wizz Air»-ը հունգարական լոուքոսթեր է, որն ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Եվրոպայի շուկայում և շարունակում է ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում: