Թուրքիայում հայտնաբերել են Ուրարտուի դարաշրջանի մթերքների խոշորագույն պահեստարան
21 Սեպտեմբերի 2025, 19:45
Թուրքիայի Վան նահանգում հնագետները սենսացիոն բացահայտում են արել. Քևենլի ամրոցի տարածքում հայտնաբերվել է Ուրարտուի հին թագավորության ժամանակաշրջանին պատկանող ամենամեծ պարենային պահեստը: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են 76 պիֆոսներ՝ խոշոր կերամիկական կավե անոթներ, որոնք օգտագործվել են մ.թ.ա. IX-VII դարերում՝ յուղի, հացահատիկի և խմիչքների պահեստավորման համար: Դրանցից յուրաքանչյուրի վրա կան սեպագիր նշաններով, ինչը վկայում է պաշարների հաշվառման և կառավարման բարձրակարգ կազմակերպված համակարգի մասին։
Չնայած Քևենլի ամրոցի համեստ չափերին՝ համեմատած Ուրարտական մյուս ամրոցների հետ, գտածոների մասշտաբները վկայում են Վանի հարթավայրի մատակարարման գործում նրա առանցքային դերի մասին։ Ըստ Իգդիրի համալսարանի հնագետ Ռիֆաթ Կուվանչի, դա տարածաշրջանում երբևէ հայտնաբերված ամենամեծ պահեստային տարածքն է:
Պիֆոսները դասավորված էին սիմետրիկորեն, և դրանց վրա գրված գրությունները արժեքավոր տեղեկություններ են տալիս պահվող ապրանքների տեսակների և ծավալների մասին: