Արցախի ԱԺ որոշմամբ՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր
19 Սեպտեմբերի 2025, 11:06
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:
Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախը հայաթափվեց, բռնի տեղահանված 120 հազար հայ ստիպված լեքեց իր հայրենի հողը։