Մեկնարկել են Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Արև, ծով, երկու ատրճանակ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները

25 Սեպտեմբերի 2025, 12:55

Մշակույթ

«CTC» հեռուստաալիքը «Fresh Film» կինոընկերության հետ համատեղ սկսել է «Արև, ծով, երկու ատրճանակ» հայտնի կատակերգության շարունակության նկարահանումները, որի ռեժիսորներն են Արմեն Անանիկյանը և Կարեն Զախարովը։

Երկրորդ եթերաշրջանում ոստիկան Գոշա Ադամյանը շարունակում է կարգ ու կանոն պահպանել Սոչիում, մինչև քաղաք է ժամանում մայոր Սմոլինան՝ խիստ և խարիզմատիկ մայրաքաղաքային ստուգողը, ում դերը մարմնավորում է Աննա Արդովան։

Դերասանական կազմին են միացել նաև Արամ Վարդևանյանը և Լևոն Հարությունյանը, որոնք խոստանում են նոր գույներ և դինամիկա հաղորդել նոր սերիաներին։

Հիմա եթերում