Հայ բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Սուպերլիգայում

19 Սեպտեմբերի 2025, 23:46

Սպորտ

Հայաստանի հավաքականի 20-ամյա բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Սուպերլիգայի գործող չեմպիոն «Темп-СУМЗ» (Ռևդա) ակումբի հետ։

Կրկնակի քաղաքացիություն ունեցող (Ռուսաստանի և Հայաստանի) մարզիկն արդեն փորձ ունի միջազգային ասպարեզում։ Այս ամառ նա իր դեբյուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ 2027 թվականի աշխարհի գավաթի նախընտրական փուլում: Ռուս երկրպագուները նրան հիշում են հունիսին Ռուսաստանի Մ-20 հավաքականի դեմ ընկերական խաղից, որտեղ Կիրակոսյանը դարձել է հանդիպման գլխավոր հերոսը՝ 32 րոպեում վաստակելով 32 միավոր։

Դանիելն իր առաջին քայլերը կատարել է մոսկովյան «Տրինտայում»՝ Եվգենի Գորբունովի գլխավորությամբ։ Ավելի ուշ մարզիկը մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել և խաղացել է Saint Monica Preparatory և Southern Coast Academy-ում։

Հիմա եթերում