ՀՀ-ի վրա հարձակումը հիմա ներսից է. Մայիլյան
19 Սեպտեմբերի 2025, 18:30
Արարատը սահմանային կնիքից հանելը հարձակում է պետական և ազգային խորհրդանիշների վրա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Բելգիայի հայերի կոմիտեի անդամ Սոսե Մայիլյանը:
«Հիմա այդ հարձակումը կատարվում է ներսից: Սա նաև փորձ է՝ թուլացնելու հանրային դիմադրողականությունը և պարտադրելու այսպես ասած ստորադրվածի կարգավիճակ»,- ասել է նա:
Խոսելով այսպես կոչված «իրական Հայաստան» հայեցակարգի մասին՝ Մայիլյանը նշել է. «Այնպիսի տպավորություն է, որ «իրական Հայաստանի» հայեցակարգը ձևավորվել է Փաշինյանի կողմից: Դա պարտվողական քաղաքականությունը որպես հաղթանակ ներկայացնելու փորձ է»:
Նրա խոսքով՝ սա չի կարող նշանակել, որ չպետք է լեգիտիմ պահանջներ ունենանք Արցախի և Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ:
Մանրամասները տեսանյութում: