Ալիևի հայտարարություններն իրավական ուժ չունեն. Արարատ Միրզոյան
20 Սեպտեմբերի 2025, 11:55
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո: Միրզոյանի խոսքով՝ նման ձևակերպումները չեն նպաստում իրավիճակի կառուցողական զարգացմանը։
«Դա դրական արդյունքների չի հանգեցնում։ Մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչը պաշտոնապես արձանագրվել և հրապարակվել է։ Բոլոր մյուս բանավոր հայտարարությունները իրավական ուժ չունեն: Փաստաթղթի տակ դրված են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի ստորագրություններ»,- ասել է Միրզոյանը։