Գնալու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով. Փաշինյան
20 Սեպտեմբերի 2025, 12:09
Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով, որոնք փոխակերպման փուլում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասել է նա։
Փաշինյանը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։