Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ
21 Սեպտեմբերի 2025, 12:30
Transfermarkt պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստների ցուցակը: Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսել են «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Զենիթ»-ի հարձակվող Լուիս Էնրիկեն. նրանց շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո:
Չնայած անգլիական ակումբների հետաքրքրությանը, Սպերցյանը շարունակում է մնալ առաջնության ամենավառ խաղացողներից մեկը: Սակայն, ինչպես նշում է Transfermarkt-ը, նրա տարիքը և տրանսֆերային մեծ առաջարկների բացակայությունը չեն նպաստում կարիերայի այս փուլում արժեքի հետագա աճին: