Աննա Եղոյանը՝ բանաստեղծություններից դուրս կյանքի, կանացի ընկերության, դպրոցում բուլինգի և սրտով ընտրության մասին
21 Սեպտեմբերի 2025, 14:00
Աննա Եղոյանն «Alter ego»-ի շրջանակներում բացահայտել է իր այն կողմը, որը չի երևում բեմից և սոցիալական ցանցերում:
Նա պատմել է, թե ինչպես է պոեզիան դարձել իր փրկությունը սիրելիին կորցնելու պահին, ինչպես է վախը դարձել նրա ներքին կողմնացույցը, իսկ անկեղծությունը միակ գործիքը, որն աշխատում է նույնիսկ էկրանի միջոցով: Աննան համոզված է. «Մարդկանց չես խաբի, նույնիսկ էկրանի միջոցով»:
Աննան խոսել է առանց հոր մեծանալու մասին, և թե ինչպես է դա ազդել նրա սիրո ընկալման վրա: Նա խոսել է նաև մայրիկի և տատիկի մասին, ովքեր դարձել են նրա հենարանը։
Աննան կիսվել է ստեղծագործության առաջին քայլերի, հայկական սերիալում իր դերի, Իգոր Կրուտոյի հետ ծանոթության և «Նոր ալիք»-ում հանդես գալու մասին:
«Alter ego»-ն Նոնա Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցն է հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ: