«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սեպ է խրում Սփյուռքի և Հայաստանի միջև. Մհեր Գարագաշյան

22 Սեպտեմբերի 2025, 18:10

Քաղաքականություն

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը շատ վտանգավոր գաղափարախոսություն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է մանկավարժ, հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը:

«Հարց է առաջանում, թե մինչ այժմ որտե՞ղ էինք ապրում՝ երևակայական Հայաստանո՞ւմ: Եթե այս նախագիծը դառնա օրենսդրություն, ապա, կարծում եմ, կդառնա օրինականացված գրաքննություն»,- ասել է Գարագաշյանը:

Ինչ վերաբերում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելուն, հասարակական գործիչը նշել է, որ հայոց պատմությունը չի սահմանափակվում իշխանության գաղափարախոսությամբ: «Սա սեպ է խրում Սփյուռքի և Հայաստանի միջև»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին՝ հավանակա՞ն է, որ հետագայում իշխանությունները կարող են ճիշտ գործիքակազմով մեզ վերադարձնել մեր իսկական ակունքներին, Գարագաշյանն ասել է. «Թող փորձեն: Սա սահմանափակ և կեղծ գաղափարախոսություն է: Ոչ ոք չի կարող խլել մեր ինքնությունը»:

Նա նաև հույս է հայտնել, որ ժողովուրդն առողջ գիտակցություն կունենա և կպաշտպանի իր ինքնությունը:

Մանրամասները տեսանյութում: