Ապագա Հայաստանում Մեղրին ունենալու է շատ մեծ տնտեսական դեր. Նարեկ Կարապետյան
23 Սեպտեմբերի 2025, 17:39
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է Մեղրի քաղաքի տնտեսական կարևորության մասին։
«Մեղրին Հայաստանի ամենահարավային շրջանն է, և չունի այն խնդիրները, ինչ ունեն Հայաստանի մյուս շրջանները՝ գործազրկություն և տնտեսական խնդիրներ։ Ապագա Հայաստանում այն ունենալու է շատ մեծ տնտեսական դեր՝ սահմանակից լինելով այնպիսի երկրի, ինչպիսին Իրանն է։ Այս տարածաշրջանը միշտ հարուստ է լինելու»,- նշել է նա։