ՀՀ վարչապետը կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին. Կրեմլ

24 Սեպտեմբերի 2025, 16:29

Քաղաքականություն

Կրեմլը հաստատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Համաշխարհային ատոմային ֆորումին։

Բարձրաստիճան այլ հյուրերի թվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և այլ երկրների առաջնորդներ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր սեպտեմբերի վերջին Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու իր պլանների մասին։

Հիմա եթերում