ՀՀ փոխվարչապետը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդին

25 Սեպտեմբերի 2025, 15:08

Քաղաքականություն

Հայաստանը Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կմասնակցի փոխվարչապետի մակարդակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պավել Ուտյուպինը:

«Մենք ակնկալում ենք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներին։ Գրեթե բոլորը մեզ մոտ կլինեն առկա ձևաչափով և ներկայացված կլինեն կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Փոխվարչապետների մակարդակով նիստերին կմասնակցեն Հայաստանն ու Թուրքմենստանը», — ասել է նա։

Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա սեպտեմբերի 29-ին Բելառուսի մայրաքաղաքում: