ԱՄՆ-ն հասկանում է՝ մեր տարածաշրջանը պատկանում է Ռուսաստանին․ Սարգիս Զելվեյան

26 Սեպտեմբերի 2025, 23:45

Քաղաքականություն

ԱՄՆ-ը հետաքրքրություն չունի այս տարածաշրջանի նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է համայնքային հասարակական գործիչ Սարգիս Զելվեյանը։

«Դժբախտաբար, մենք՝ հայերս, պատկերացնում ենք, թե ամբողջ աշխարհը գիշերը քնում է՝ մտածելով Հայաստանի մասին, առավոտյան արթնանում է և սուրճի ընթացքում քննարկում Հայաստանը, սակայն դա այդպես չէ։ Հայաստանը միայն մեզ է հետաքրքիր»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը որքան էլ շահ ունենա տարածաշրջանում, հասկանում է, որ այն պատկանում է Ռուսաստանին։

Զելվեյանի կարծիքով՝ Սպիտակ տանը Ալիև-Թրամփ-Փաշինյան հանդիպումը ձևական բնույթ էր կրում։

Համաձայնելով այն մտքին, որ Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքելով, դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի զոհը, Զելվեյանը նշել է․ «Շատ կարևոր հանգամանք չպետք է մոռանանք, որ Թրամփն էությամբ պրոիսրայելական է, և այս ամենի մեջ չպետք է անտեսենք Իսրայելի շահը։ Սիոնիստական գաղափարախոսությունն ու պանթյուրքիզմը համատեղ են»։

Մանրամասները տեսանյութում։