44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի առթիվ «Եռաբլուր»-ում էր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը

27 Սեպտեմբերի 2025, 11:35

Բոլոր

44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ, Արցախի նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ քաղաքացիներ։

Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների մնացյալ տարածքները:

Հիմա եթերում