Մեր երկրին խաղաղություն բերող ղեկավար է պետք. սյունեցի

29 Սեպտեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Marz.news-ը հարցում է անցկացրել Սյունիքում: Պատասխանելով հարցին, թե Հայաստանին ինչպիսի՞ ղեկավար է պետք, հարցման մասնակիցներից մեկն ասել է. «Մենք փոքր ազգ ենք, մեզ պետք է համախմբվածություն, որն այսօր չկա: Այնպիսի ղեկավար է պետք, որը կարողանա առաջնորդել ազգը»:

Սյունիքի բնակիչները նշում են, որ Հայաստանին պետք է երկրի մասին մտածող և ազգի մասին հոգ տանող ղեկավար: «Հզոր դիվանագետ պետք է լինի: Պետք է հզոր զինված ուժեր ունենանք, որպեսզի դիմակայենք համաշխարհային տարբեր մարտահրավերների»,- ասել է Սյունիքի բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշել է. «Խաղաղություն ստեղծող ղեկավար է պետք: Ժողովրդի կողմից պետք է լինի»:

Մանրամասները տեսանյութում:

Հիմա եթերում