Հասմիկ Գրիգորյանի կատարմամբ «Մակբեթ»-ը կրկին Զալցբուրգի փառատոնի ծրագրում է

01 Հոկտեմբերի 2025, 23:54

Մշակույթ

Քշիշտոֆ Վարլիկովսկու բեմադրած «Մակբեթ» ներկայացումը, որտեղ Լեդի Մակբեթի դերերգը կատարում է օպերային դիվա Հասմիկ Գրիգորյանը, կրկին ներառվել է Զալցբուրգի փառատոնի 2025 թվականի ծրագրում։ Պրեմիերան տեղի էր ունեցել Զալցբուրգի ամառային փառատոնի շրջանակներում 2023 թվականին։

belcanto.ru-ի գնահատմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է Լեդի Մակբեթի կերպարը՝ ցուցադրելով վոկալի բացառիկ հզորություն, կատարման ճշգրտություն, խորը դրամատիկ արտահայտչականություն, ինչպես նաև նուրբ աշխատանք դիմախաղի և ժեստերի հետ: