«Wizz Air»-ը կդադարեցնի Երևան-Վիեննա չվերթի իրականացումը. ընկերության գլխավոր տնօրեն

02 Հոկտեմբերի 2025, 16:15

Տնտեսություն և Բիզնես

«Wizz Air»-ը կդադարեցնի Երևան-Վիեննա չվերթի իրականացումը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները։

Պատճառը Վիեննայում ավիաընկերության բազայի փակումն է՝ օդանավակայանում հարկերի և տուրքերի բարձրացման պատճառով։ Գործընթացն իրականացվելու է երկու փուլով. նախ մարտից չեղարկվելու են Վիեննայից չվերթները, իսկ հետո արդեն կհայտարարվեն այլընտրանքային ուղղությունները: