Հիմա ավելի վատ եմ ապրում, քան այն տարիներին․ տավուշցի
02 Հոկտեմբերի 2025, 18:45
Մեծ սպասումներ ունեի նրանից, շատ մեծ, բայց, ճիշտն ասած, այն ժամանակ ավելի լավ եմ ապրել, քան հիմա։ Նման կարծիք է հայտնել Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանն այսօր բարեկեցության ամենաբարձր մակարդակում է գտնվում։
«Չի եղել, մի նորմալ բան չի եղել, որ ասեմ, էդ մի բանը դրական է եղել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից։
Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ հիմա ամեն բան ավելի թանկ է, քան նախկինում։
«Հիմա ավելի վատ եմ ապրում, քան այն տարիներին։ Հիմա ամեն բան ավելի թանկ է։ Օրինակ, ես հաշմանդամ եմ, եթե դեղերս առնեմ, իմ թոշակը դեղերին չի հերիքի։ Դրա համար չեմ խմում դեղերս»,- նշել է նա։