Հայ կանանց տարազների լուսանկարները՝ Կրասնոդարի գրադարանում

03 Հոկտեմբերի 2025, 16:30

Մշակույթ

Կրասնոդարի հայերի միության տեղական բաժանմունքը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացված են հայ կանանց տարազներ 9 շրջաններից, որտեղ հայեր են ապրել:

Նշվում է, որ լուսանկարները վերցված են Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրությունների և փոստային բացիկների վրա» գրքից, որը կարելի է գտնել Կրասնոդար քաղաքի ՌՀՄ-ին կից հայկական մշակութային և ժամանցի կենտրոնի գրադարանում: