Սպարտակ Միքայելյանը՝ մեծահասակների ՄՄԱ աշխարհի չեմպիոն
03 Հոկտեմբերի 2025, 14:50
Հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը (մինչև 74,8 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ է նվաճել 2025թ․ ՄՄԱ աշխարհի առաջնությունում (IMMAF), որը կայացել է Թբիլիսիում։
Վճռական մենամարտում 21-ամյա մարզիկը տպավորիչ հաղթանակ է տարել Նիգերիայի ներկայացուցիչ Բենջամին Էդոզիի նկատմամբ՝ պայքարը ավարտելով խեղդող հնարքով։
Չեմպիոնական տիտղոսին հասնելու ճանապարհին Միքայելյանը անցկացրել է հինգ մենամարտ և բոլորում էլ հաղթել․ երկու անգամ խեղդող հնարքով, մեկ անգամ՝ նոկաուտով և երկու անգամ՝ մրցավարների որոշմամբ։ Նրա մրցակիցներն էին մարզիկներ Չեխիայից, Նիգերիայից, Դանիայից, Ղազախստանից և Իռլանդիայից։