Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր
04 Հոկտեմբերի 2025, 21:35
Նախնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղաքային խորհուրդների ընտրություններում հավաքել է ձայների 80,27 տոկոսը: Նման արդյունքներ ստացվել են ընտրատեղամասերի 55,4%-ի մշակումից հետո։
Դրան զուգահեռ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ամուր դիրք է պահպանում մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում և քվեաթերթիկների 73,97%-ի հաշվարկից հետո հավաքում է ձայների 71,29%-ը:
Նշենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ֆոնին զանգվածային ցույցեր են տեղի ունենում, Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական նստավայրը: Ընդդիմությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում է ընտրությունները կեղծելու և ռուսամետ լինելու մեջ։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ժամանակավոր տեխնիկական կաբինետի ստեղծում և նոր խորհրդարանական ընտրություններ: