Էդուարդ Սպերցյանը երբեք իրեն թույլ չի տա որևէ մեկին վիրավորել ռասայական հիմքով. Նաիր Տիկնիզյան

06 Հոկտեմբերի 2025, 18:50

Սպորտ

«Լոկոմոտիվ»-ի և ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ով ներկայումս հանդես է գալիս «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում, մեկնաբանել է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի հասցեին ռասիզմի մեղադրանքների հետ կապված իրավիճակը, որոնք ծագել են ՌՊԼ-ի 11-րդ տուրին «Ախմատ»-ի պաշտպան Ուսման Նդոնգի հետ տեղի ունեցած բախումից հետո։

«Ես շատ վաղուց եմ ճանաչում Սպերցյանին։ Նա դաստիարակված ու համեստ տղա է, ով երբեք իրեն թույլ չի տա վիրավորել որևէ մեկին ռասայական հիմքով: Ֆուտբոլը ենթադրում է զգացմունքներ, բայց Սպերցյանը կարողանում է դրանք զսպել և ուղղել ճիշտ հունով»,- ասել է Տիկնիզյանը: