Հայաստանն իր Սահմանադրությունից պետք է հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները․ Բայրամով

07 Հոկտեմբերի 2025, 11:10

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «առկա գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների պայմաններում կարևոր է դրսևորել քաղաքական համերաշխություն»

Նրա խոսքով՝ «ձևավորվող նոր միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ թյուրքական պետությունների կազմակերպությունը զգալի ներուժ ունի ավելի կարևոր դերակատարություն ունենալու համար՝ որպես ջանքերի միավորման խորհրդանիշ»:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակաուղղված գործողությունները ծառայում են նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», — հայտարարել է Բայրամովը:

Նա հավելել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթաժողովն ու ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն:

«Այդ պատմական հնարավորությունը պատշաճ գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են նրա Սահմանադրությամբ», — հայտարարել է Բայրամովը:

Հիմա եթերում