Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրությունը կներկայացնի Միլանում
07 Հոկտեմբերի 2025, 20:20
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 14-ին Միլանի հանրահայտ Mondadori Duomo գրախանութում կանցկացնի իր «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գրքի պաշտոնական շնորհանդեսը:
Հայկական ֆուտբոլային լեգենդի ինքնակենսագրությունը լույս կտեսնի հոկտեմբերի 7-ին իտալերենով և ներառում է 271 էջ:
