ՀՀ-ի կողմնորոշումը դեպի Եվրամիություն կարող է նրան թշնամական տարածաշրջան դարձնել ՌԴ-ի նկատմամբ. Ասլան Ռուբաև

07 Հոկտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ-ին առընթեր եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու մասին:

«Փաշինյանի որոշումը՝ ստեղծել և հիմնել ևս մեկ կառույց, որը պատասխանատու կլինի Եվրոպական ինտեգրման համար, իհարկե, ոչ զարմանք է առաջացնում, ոչ էլ հիացմունք։ Այս ամենը նշանակում է մասնակցություն արդեն եվրոպական ծրագրերին։ Այժմ Հայաստանը կհարմարեցնի իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին՝ հույս ունենալով էլ ավելի ամրապնդել տնտեսական համագործակցությունը եվրոպական երկրների հետ: Գլոբալ քաղաքական միտումների համատեքստում սա մեծ խաղի մի մասն է, հետխորհրդային տարածքի որոշ երկրների զարգացման արևմտյան մոդելներին վերակողմնորոշելու լայն գործընթացի մի մասը՝ այն մոդելով, որով ժամանակին, ասենք, գնաց Վրաստանը։ Եթե Փաշինյանի այս որոշումը դիտարկենք ներքաղաքական դրդապատճառներից ելնելով, ապա նման գործողությունները կարող են ամրապնդել նրա դիրքերը և բավարարել արդեն դեպի արևմուտք կողմնորոշված ընտրազանգվածի պահանջների մի մասը, որի հետ տասնյակ տարիներ աշխատել են արևմտյան տարբեր հիմնադրամներ և համոզել բնակչությանը, որ Արևմուտքի հետ համագործակցությունը Հայաստանին բարգավաճում կբերի, հայ ժողովրդին կտեղափոխի եվրոպական արժեքներ: Եվ պետք է ասել, որ այդպիսիք արդեն, հատկապես Հայաստանի երիտասարդ բնակչության շրջանում, բավականին մեծ թիվ են կազմում», — ասել է Ռուբաևը։

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ Հայաստանը դաշնակիցներ ունի, բացի Ռուսաստանից:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա եթերում