Վերականգնողները Զորավար Անդրանիկի դիմանկար են գտել 45 տարվա կտավի յուղաներկի շերտի տակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժնի վերականգնող-նկարիչները թանգարանի ֆոնդապահոցում այցի ժամանակ նկատել են նկարիչ Լևոն Թադևոսյանի «Հավերժ միասին» (1978) եռանկարի մի փոքր հատվածի թափվածքը, որտեղ երևում էր այլ նկար:
Ստանալով հեղինակի թույլտվությունը՝ վերականգնողները բացել են այդ հատվածը․ այդտեղ հստակ երևում է Զորավար Անդրանիկի դիմանկարը, որը նկարիչը ստիպված է եղել ծածկել ժամանակի թելադրանքով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից: