«ГЭС-2»-ում կայացել է Իլյա Պապոյանի մենահամերգը
09 Հոկտեմբերի 2025, 10:50
«ГЭС-2» տարածքում կայացել է երաժիշտների երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից մեկի՝ դաշնակահար Իլյա Պապոյանի մենահամերգը։
Իր դեբյուտի շրջանակներում Պապոյանը կատարել է Լյուդվիգ վան Բեթհովենի «Համմերկլավիր» մասշտաբային դաշնամուրային սոնատը, ինչպես նաև Յոհան Սեբաստիան Բախի «Ֆանտազիա և ֆուգա սոլ մինորը»՝ Ֆերենց Լիստի մշակմամբ։