Գեորգի Իսահակյանը Բրաունֆելսի «Թռչունները» ներկայացրել է Ն. Սացի անվան թատրոնում

09 Հոկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Նատալյա Սացի անվան Մանկական երաժշտական թատրոնը բացել է իր հոբելյանական՝ 60-րդ թատերաշրջանը Վալտեր Բրաունֆելսի «Թռչունները» օպերայի բեմադրությամբ: Ռեժիսորը Գեորգի Իսահակյանն էր:

«Թռչունները» օպերան, որը XX դարի մոռացված գլուխգործոց է, կրկին հնչել է բեմում՝ շնորհիվ թատրոնի նախաձեռնության և «RE-Կոնստրուկցիա» ծրագրի, որն ուղղված է հանրությանը հազվագյուտ երաժշտական ստեղծագործությունները վերադարձնելուն։ Իր ողջույնի խոսքում Գեորգի Իսահակյանը հանդիսատեսին պատմել է կոմպոզիտորի ճակատագրի և նրա ստեղծագործության նշանակության մասին, որը ռուս հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է հենց այս թատրոնում։