Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Հայաստանի իրական ինտեգրումը ԵՄ-ին անհնար է. Անդրեյ Պերլա

08 Հոկտեմբերի 2025, 21:43

Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ-ին կից Եվրոպական ինտեգրման դեպարտամենտ ստեղծելու մասին։

Փորձագետի կարծիքով՝ հետխորհրդային բոլոր երկրները լուծել են իրենց ռեժիմների լեգիտիմության, այլ ոչ թե Եվրոպայի հետ ինտեգրման խնդիրը։

«Բոլոր հետխորհրդային երկրները, որոնք կառուցել են իրենց իբր ինտեգրման քաղաքականությունը Եվրամիության հետ, իրականում լուծել են բոլորովին այլ խնդիր՝ իրենց քաղաքական ռեժիմի լեգիտիմացման խնդիրը հավատարիմ ընտրողների աչքում։ Մենք դա տեսել ենք Վրաստանում, տեսնում ենք Մոլդովայում, այժմ էլ՝ Հայաստանում: Փաշինյանն, իրականում, ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ չէ և հիանալի հասկանում է, որ Հայաստանի և ԵՄ-ի ոչ մի իրական ինտեգրում՝ ո՛չ տնտեսության մեջ, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական ոլորտում, հնարավոր չէ: Եվրոպան պարզապես չափազանց հեռու է, և Հայաստանի հետ որևէ լուրջ ապրանքաշրջանառություն չի կարող լինել»,- ասել է Պերլան։

Ըստ փորձագետի՝ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, չնայած որոշման անեկդոտային բնույթին, շատ վտանգավոր է։

«Կարելի է երկար գնալ դեպի Եվրոպա և այդ «եվրոպական ճանապարհով» արդարացնել այն ամենը, ինչ արվում է հայկական քաղաքականության մեջ։ Հենց դրանով է, ըստ էության, մտադիր զբաղվել Փաշինյանը։ Նա ուզում է իր բոլոր գործողություններում եվրոպական կնիք դնել: Դա արվում է, որպեսզի Հայաստանը լինի եվրոպական երկիր և հնարավորինս հեռու Ռուսաստանից: Այս գործողությունները դժվար է արդարացնել, բայց հանրային քաղաքականության տեսանկյունից դրանք կարող են բավականին արդյունավետ լինել։

Այս համակարգը արդյունավետ է եղել նաև Վրաստանում, որը ոչ միանգամից ուշքի կգա: Այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, իրականում շատ վտանգավոր է»,- եզրափակել է Պերլան։

Հիմա եթերում