Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մայրս հետևել իմ մենամարտին․ Արման Ծառուկյան
08 Հոկտեմբերի 2025, 23:28
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) թույլ չի տալիս մորն իր մենամարտերի ժամանակ լինել դահլիճում։
«Մայրս կմնա տանը։ Սա տղամարդկանց մարզաձև է, և կանայք պետք է նստեն տանը։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մայրս գալ և հետևել իմ մենամարտին։
Այնտեղ շատ արյուն է լինում, և նրա որդին կարող է վնասվածք ստանալ, հասկանո՞ւմ եք։ Նա պարզապես սպասում է արդյունքին։ Նրա համար ծանր է դիտել»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։